ՅԱՎՐՈՒՀՐԱՏ - eBook

Այս էջում կարող եք գտնել հայերենով էլեկտրոնային գրքեր (eBooks) ՅԱՎՐՈՒՀՐԱՏ հրատարակչությունից, որոնք epub և mobi տարբերակներով հասանելի են Google Play և Apple iTunes Store խանութներում՝ eBook Reader-ների (Sony, Kindle, Kobo և այլն), Android համակարգով պլանշետների ու սմարթֆոնների, iPad/iPhone-ների համար։

Վճարովի գրքերն առայժմ հասանելի են ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Ավստրալիայում ու Եվրոպայում (ո՛չ Հայաստանում)։

ԱՆՎՃԱՐ հրատարակությունները կարելի է ներբեռնել հենց այս էջից՝ ամենաներքևում։

--- ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ---

"The Least of the Minority", Arakel Semerjian, mobi

Among the 4 books of the author, this is the first translated book. These are short stories and philosophical thoughts of the author about life, love, faith and friendship.

ԳՆԵԼ՝ Amazon, Google Play, Apple iBooks



--------------------------------------------------------------------------------

«Շատ չհամարվի», Վանո Սիրադեղյան, epub

Հրատարակությունն ընդգրկում է հայ ժամանակակից արձակագիր Վանո Սիրադեղյանի պատմվածքները («Գառ-ախպերիկ», «Լուսնալույս», «Ամեն տարվա գոճին», «Բուքը, երգը, երեխան», «Շատ չհամարվի», «Ծուխը մարեց», «Մի ճապրուկ փող», «Սեր առ սառնարանը «Սարատով»»)։ «1988-ին գրիչը ցած է դրել ի՜նչ խնամքոտ ու անվրեպ ձեռք, ճշմարիտ պատմումի ի՜նչ տիրական դեմք է ետ քաշվել գրականությունից...»,- այս ժողովածուի առաջաբանին տարիներ անց հավելելու էր Հրանտ Մաթեւոսյանը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Կիրակի», Վանո Սիրադեղյան, epub

Վանո Սիրադեղյանի պատմվածքների «Կիրակի» ժողովածուն արձակագրի առաջին գիրքն է՝ հրատարակված 1983-ին։ Հերոսներն այստեղ պարզ ու հասարակ մարդիկ են, աշխատավոր մարդիկ, իրենց հոգսերով, կյանքի դրամատիկ պահերին՝ ուրույն դրսեւորումներով, ինքնատիպ ներաշխարհով։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------


Հրապարակ նկուղ, Գևորգ Տեր-Գաբրիելյան, epub

Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992-ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն։ Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում։ «Նախատեսված է դպրոցական բարձր տարիքի համար»։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Иллюминация», Ара Недолян, ePub

Один из читателей назвал его «роман с жизнью». Герой в глубине души не считает себя изначально связанным с другими людьми, с человечеством, и воспринимает выпавшую ему жизнь не вполне всерьез, не вплотную, и убежден в том, что в его силах – или, по крайней мере, возможно – всю ткань жизни чудесно преобразовать в соответствии со своим внутренним зрением, со смутным воспоминанием, или предвосхищением, некой иной, блистательной и насыщенной, фиолетово-золотистой реальности.

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Մեծ մայրս», Ֆեթհիյե Չեթին, ePub

Հուշագրական այս վիպակում Ֆեթհիյե Չեթինը վերապատմում է իր տատի կյանքն ու հուշերը։ Տատը, որին շրջապատում բոլորը գիտեին որպես մուսուլման թրքուհի՝ Սեհեր անունով, կյանքի վերջին տարիներին խոստովանում է թոռանը, որ ինքն իրականում հայ է, մինչև 1915թ. քրիստոնյա է եղել, իր իսկական անուն-ազգանունը Հերանուշ Կատարյան է։

ԳՆԵԼ՝ Google PlayApple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Հեքիաթներ»,Ղազարոս Աղայան, ePub

Հրատարակությունն ընդգրկում է Ղազարոս Աղայանի շուրջ երկու տասնյակ հեքիաթներ, այդ թվում՝ հայ հեքիաթագրության լավագույն նմուշներ համարվող «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բուլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»: Մանուկների համար գրած նրա այս և բազմաթիվ այլ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:


--------------------------------------------------------------------------------

«Գիշեր և հուշեր», Վահան Տերյան, ePub,

Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի բանաստեղծությունների «Գիշեր և հուշեր» շարքը (1908-1911)։ Այս շարքում Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշնան» և այլն):

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Մթնշաղի անուրջներ», Վահան Տերյան, ePub

Բանաստեղծությունների այս ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1908թ., Թիֆլիսում՝ նոր դարագլուխ բացելով հայ քնարերգության պատմության մեջ: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն)։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Քաղաքավարութեան վնասները», Յակոբ Պարոնեան, ePub

«Քաղաքավարության վնասները» (1886-87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի:

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks




--------------------------------------------------------------------------------

«Ռոբին Հուդ», ePub

Պատմություն մի նետաձիգի մասին, որը Շերվուդ անտառում թեթևացնում է հարուստների քսակները, օգնում աղքատներին, խնջույք անում արքայի եղջերուներով ու իրեն անվանում Ռոբին Հուդ։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


----------------------------------------------------------------------------


«Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901-1906 թթ.», Հովհաննես Հովհաննիսյան, ePub

Մենագրությունը նվիրված է 20-րդ դարասկզբին Հայ առաքելական եկեղեցում սկիզբ առած բարենորոգչական շարժման քննական վերլուծությանը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


-----------------------------------------------------------------------------

Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի», ePub

Հրատարակությունը ներկայացնում է հայ գրականության ամենաառեղծվածային և ողբերգական գործերից մեկը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»։ Ժանրը Չարենցն ինքը բնորոշել է իբրև «պոեմանման վեպ»: Երկը գրվել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում։ Զուգընթաց այն տպագրվել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925)։ Վեպն առաջին անգամ լույս է տեսել Երևանում, 1926թ.։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ», ePub

Գրքում զետեղված են հայ մեծագույն գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ։ Հեքիաթների մի մասը հայկական ժողովրդական հեքիաթների մշակումներ են («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), մյուսները փոխադրություն են այլ ժողովուրդների հեքիաթներից («Անգին քարը», «Կարմիր Ծաղիկը», «Աներևույթ թագավորությունը», և այլն):

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Բալլադներ», ePub

Գիրքն ընդգրկում է Հովհաննես Թումանյանի երկու տասնյակից ավելի բալլադներ՝ «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Չարի վերջը», «Թագավորն ու չարչին», «Փարվանան», «Ախթամարը» և այլն։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


-----------------------------------------------------------------------------


Հովհաննես Թումանյան, «Պոեմներ», ePub

Հրատարակությունն ընդգրկում է Հովհաննես Թումանյանի գրական ժառանգության կարևոր հատվածներից մեկի՝ պոեմների մեծ մասը («Անուշը», «Լոռեցի Սաքոն», «Թմբկաբերդի առումը», «Մարոն», «Դեպի անհունը», «Պոետն ու մուսան» և այլն)։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը», ePub

Գիրքը ներառում է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի Դավթի ճյուղի՝ Հովհաննես Թումանյանի մշակումը (1903թ.)՝ Հակոբ Կոջոյանի զարդանկարներով։

ԳՆԵԼ՝ Google PlayApple iBooks



-----------------------------------------------------------------------------

Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկանները», ePub

Երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիր Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը (1887թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

-----------------------------------------------------------------------------

Րյունոսկե Ակուտագավա, «Թավուտում», ePub

Գիրքն ընդգրկում է ճապոնացի արձակագիր, ճապոնական նոր գրականության դասական, կարճ պատմվածքներ մեծ վարպետ Ռյունոսկե Ակուտագավայի «Ռասյոմոնի դարպասը», «Տարօրինակ պատմություն», «Օրիորդ Ռոկունոմիան», «Թավուտում» պատմվածքները՝ Նորայր Ադալյանի թարգմանությամբ։ Ակուտագավայի անվամբ է կոչվում Ճապոնիայում գրական ամենահեղինակավոր մրցանակը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

-----------------------------------------------------------------------------

«Սուրբ Ծննդեան երգը», Չարլզ Դիկենս, ePub, Mobi

ԱՌԱԿ-29 բարեգործական հիմնադրամը և ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ը Ամանորի նախաշեմին ձեզ են նվիրում Չարլզ Դիկենսի «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթը: Այն գծուծ ու մռայլ ծերուկ Էբենիզր Սքրուջի մասին է, որին բացի փողից ոչինչ չէր հետաքրքրում։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ - ePubMobi


-----------------------------------------------------------------------------

Արտաշես Քալանթարյան, «Մարաթոն», ePub

Վեպը առաջին անգամ լույս է տեսել 1969թ.։ Գեղեցիկ ու մաքուր սիրո, ընկերասիրության և կյանքի մարաթոնյան վազքի ընթացքում հանդիպող մեծ ու փոքր խոչընդոտների մասին պատմող այս վեպը հիմա էլ չի կորցրել իր արդիականությունն ու կարևորությունը։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePub, Kindle Mobi
kalantarian.org (ePub, mobi)

-----------------------------------------------------------------------------

Արտաշես Քալանթարյան, «Խոստովանություն», ePub, Kindle Mobi

Հրատարակությունը ներառում է «Կանխամտածված սպանություն», «Գրվեց ապառաժ քարին» և «Մովսես ապերը» վիպակները, որոնք նվիրված են մեր կյանքի տարբեր կողմերին, մարդկային բարդ փոխհարաբերություններին. նրանցից յուրաքանչյուրը իսկապես յուրօրինակ մի խոստովանություն է։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePubKindle Mobi


--- ԱՆՎՃԱՐ ԱՅԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ---

Անտ. դը Սենտ Էքզյուպերի, «Փոքրիկ իշխանը», ePub, Kindle Mobi
Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», ePub, Kindle Mobi
Ռեյ Բրեդբերի, «451° ըստ Ֆարենհայթի», ePub, Kindle Mobi
Էռնեստ Հեմինգուեյ, «Ծերունին և ծովը»ePub, Kindle Mobi
Ջորջ Օրվել, «Անասնաֆերմա», epub, Kindle Mobi
Ֆրանսուազ Սագան, «Բարև թախիծ», epub, Kindle Mobi
Նորայր Ադալյան, «Սև քառակուսի կարմիր անապատում», epub, Kindle Mobi
Վահե Քաչա, «Դևը արթնացավ», epub, Kindle Mobi
Արթուր Կոնան Դոյլ, «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»epub, Kindle Mobi

--- ՇՈՒՏՈՎ ---

Եղիշե Չարենց, «Էպիքական պոեմներ»
Միգել Սերվանտես, «Դոն Կիխոտ»
Հովհաննես Թումանյան, «Պատմվածքներ»
Ակսել Բակունց, «Մթնաձոր»
Վահան Տերյան, «Հատընտիր»
Մուրացան, «Գևորգ Մարզպետունի»
Րաֆֆի, «Խենթը»
Վանո Սիրադեղյան, «Ծանր լույս»
Վանո Սիրադեղյան, «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
Վահան Թոթվենց, «Կյանքը հին հռովմեկան ճանապարհի վրա»

--- ՄԻԳՈՒՑԵ ՆԱԵՎ ---

Հրանտ Մաթևոսյան / Մի ուրացեք ձեր եղբորը, epub
Հրանտ Մաթևոսյան / Ծառերը, epub
Հրանտ Մաթևոսյան / Աշնան արևըepub
Հրանտ Մաթևոսյան / Մենք ենք, մեր սարերըepub
Հրանտ Մաթևոսյան / Ի սկզբանե էր բանն ..., epub

Պարույր Սևակ / Անլռելի զանգակատուն (Գ.Խանջյանի նկարազարդումներով), epub
Պարույր Սևակ / Պոեմներ («Եվ այր մի Մաշտոց», «Նահանջ երգով», «Allo Մայակովսկի», «Լուսին», «Քարտաշը», «Ուշացած իմ սեր», «Երգ երգոց», «Եռաձայն պատարագ», «Անհաշտ մտերմություն», «Հավատարմությունը սրտի արատ չէ», «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), epub

Վանո Սիրադեղյան, Ավետիս Հարությունյան / Երկիր։ Ցպահանջ ... Գյադաների ժամանակը, epub

--

No comments:

Post a Comment